Մադյարը պաշտպանել է Օրբանի որոշումը՝ Ուկրաինային 90 մլրդ եվրոյի վարկից հրաժարվելու հարցում
Աշխարհ
Հունգարիայի ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինային Եվրամիության կողմից նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկից հրաժարվելու որոշման հետ։ Նրա խոսքով՝ նման քայլը պայմանավորված է երկրի բարդ տնտեսական իրավիճակով և ֆինանսական ռիսկերով։
Մադյարը նաև ընդգծել է, որ սկզբից ի վեր չի աջակցել Ուկրաինայի արագացված անդամակցությանը Եվրամիությանը՝ նշելով, որ ներկայումս այդ գործընթացը իրատեսական չէ։ Նա հավելել է, որ եվրոպական մի շարք առաջնորդներ ևս կիսում են այս տեսակետը և չեն համարում հնարավոր Կիևի արագ ինտեգրումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով-ը հայտարարել էր, որ Մոսկվան չի պատրաստվում շնորհավորել Մադյարին Հունգարիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, ինչը վկայում է նոր իշխանությունների նկատմամբ զգուշավոր վերաբերմունքի մասին։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան