Թրամփը հեռացրել է Truth Social-ից այն լուսանկարը, որտեղ իրնքը «արարչի» պատկերով է
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռացրել է իր Truth Social էջից արհեստական բանականության կողմից ստեղծված լուսանկարը, որտեղ նա պատկերված էր որպես «արարիչ»։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նկարով գրառումը հրապարակվել է երկուշաբթի օրը՝ Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 5:50-ին։ Սակայն գործակալությունը հաստատել է, որ գրառումը ջնջվել է Երևանի ժամանակով ժամը 19:50-ին։
Արհեստական բանականության կողմից ստեղծված լուսանկարում Թրամփը պատկերված էր բաց գույնի հագուստով և կարմիր թիկնոցով, ձեռքը դնելով հիվանդանոցային մահճակալին պառկած հիվանդի վրա։ Նրա շուրջը մարդիկ էին, այդ թվում՝ աղոթքի դիրքով մի կին, զինվոր և բուժաշխատող։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան