Մշտադիտարկվել են Արարատի մարզի մի շարք հուշարձաններ
Տեսանյութեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արարատի մարզի Մոշաղբյուրի Սբ Կարապետ և Լանջանիստի Սպիտակ վանք հուշարձաններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Մոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում է բարերարի միջոցներով. ամբողջությամբ փոխվում են տանիքածածկերը, ամրակայվում են վնասված հատվածները։ Ըստ նախագծի՝ վերականգնվելու են նաև տապանատունը և զանգակատունը։ Տեղում քննարկվել են նախագծային փոփոխությունների հետ կապված հարցեր՝ դրանք շուտափույթ լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու պայմանավորվածությամբ։
Լանջանիստի Սպիտակ վանքում մեծածավալ պեղման աշխատանքներ են իրականացվում Մասյացոտն թեմի պատվիրակությամբ։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբն արդեն հայտնաբերել է նոր եկեղեցի, գավիթ, արձանագիր խաչքարեր և բազմաթիվ տապանաքարեր։ Պեղման աշխատանքների արդյունքում կազմվելու են տարածքի հուշարձանների նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը և ներկայացվեն լիազոր մարմնի համաձայնեցմանը։ Ավելի վաղ նախարարության գիտամեթոդական խորհուրդը վերադարձրել էր վերականգնման նախագիծը՝ մեծածավալ պեղումների անհրաժեշտության նախապայմանով։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru