Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին
ՀասարակությունԱդրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ Չեչնիայում Ադրբեջանի երեք քաղաքացիների՝ Նիհադ Ռզաևի, Էլխան Շիրինովի և Վուգար Մահարրամովի ձերբակալության կապակցությամբ, հայտնում է Vesti.az-ը։
Ըստ ստացված տեղեկատվության՝ Ադրբեջանը մտահոգություն է հայտնել, որ ձերբակալված ադրբեջանցիներին իբր բռնի ուժով ուղարկել են Ուկրաինայի պատերազմական գոտի։ Այդ կապակցությամբ ադրբեջանական կողմը դիմել է ՌԴ ԱԳՆ՝ իրավիճակը հասկանալու և իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու պահանջով։
Բողոքի նոտան ուղարկվել է Չեչնիայում Ադրբեջանի քաղաքացիների միգրացիոն խնդիրների ֆոնին։ Ադրբեջանի իշխանությունները պարզաբանումներ են պահանջում Ռզաևի, Շիրինովի և Մահարրամովի նկատմամբ իրականացված գործողությունների վերաբերյալ։