Իրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել. Փեզեշքիան
ՏեսանյութերԻրանը չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել, այլ նրան սպառնում են ԱՄՆ-ն և Եվրոպան՝ ստիպելով հրաժարվել հրթիռների մշակումից։ Այս մասին երկրաի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսլամական պետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մենք չենք փորձում միջուկային զենք ձեռք բերել։ Մեզ սպառնում են ԱՄՆ-ն և Եվրոպան՝ դադարեցնելու մեր հրթիռային ծրագրերը։ Եթե մենք չունենանք հրթիռներ, նրանք մեզ վրա ռումբեր կարձակեն, ինչպես դա արեցին Գազայի հատվածում»,-ասել է Փեզեշքիանը։
Աղբյուրը`24news.am