Ռուսական բանակի թիվը կավելանա․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
ՔաղաքականՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ավելացվել է ՌԴ Զինված ուժերի անձնակազմի թվաքանակը։ Համաձայն հրամանագրի, ՌԴ ԶՈՒ անձնակազմի թվաքանակը հասցվելու է մինչեւ 2 միլիոն 389 հազար մարդ, որից զինվորականները կկազմեն 1,5 միլիոնը։ Գրում է Հրապարակը։
Պուտինը նաեւ հանձնարարել է կառավարությանն հատկացնել համապատասխան միջոցներ՝ հրամանագրի իրականացման համար։ Հրամանն ուժի մեջ է մտնում այս տարվա դեկտեմբերի մեկից։