«Ռոսատոմ»-ը սկսել է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի ստուգումը
Հասարակություն«Ռոսատոմ»-ը սկսել է Հայկական ատոմային էլեկտրակայանի ռադիոակտիվ թափոնների պահեստավորման օբյեկտի ստուգումը։ Աշխատանքներն իրականացվում են կայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախապատրաստման շրջանակներում։
Փորձագետները կգնահատեն ռադիոակտիվ թափոնների անվտանգ և հուսալի պահեստավորման հնարավորությունները Մեծամոր քաղաքի ԱԷԿ-ի տարածքում՝ մինչև 2036 թվականը շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման շրջանակներում։
Հաղորդվում է՝ «Ռոսատոմ»-ը արդեն սկսել է Հայկական ԱԷԿ-ի շենքերի և շինությունների համալիրի հետազոտությունը: Հետազոտության առաջին օբյեկտը եղել է կոշտ, թույլ ակտիվ թափոնների պահեստարանը, որը գտնվում է կայանի հարթակում։ Պահեստարանը պարունակում է պինդ ռադիոակտիվ թափոններ, որոնք գոյանում են ԱԷԿ-ի շահագործման ընթացքում և կուտակվել են 1980 թվականին կայանը շահագործման հանձնելու պահից:
Անհրաժեշտ ուսումնասիրությունների համալիրի կատարման արդյունքում տրվելու են համապատասխան եզրակացությունները ՌԱՕ պահոցի հետագա շահագործման հնարավորության և ժամկետների վերաբերյալ:
Անհրաժեշտ ուսումնասիրությունների համալիրի կատարման արդյունքում տրվելու են համապատասխան եզրակացությունները ՌԱՕ պահոցի հետագա շահագործման հնարավորության և ժամկետների վերաբերյալ: