Ռուսաստանում առանց մակնշման հագուստի վաճառքը կարգելվի
ՏեսանյութերՌուսաստանում սեպտեմբերի 15-ից կարգելվի առանց մակնշման ապրանքների վաճառքը՝ ըստ կառավարության համապատասխան որոշման, հայտնում է РИА Новости-ն։
Նորամուծությունը վերաբերում է այնպիսի ապրանքների, ինչպիսին են տաբատները, կոստյումները, կիսաշրջազգեստները, զգեստները, բլեյզերները, բլուզները, վերնաշապիկները, սպորտային և դահուկային կոստյումները, վերնազգեստը, շալերը, շարֆերը և փողկապը, ինչպես նաև հագուստի որոշ այլ տարրեր։
Մինչ օրս այդ ապրանքների շրջանառությունը և շրջանառությունից դուրս գալը թույլատրվում էր, եթե դրանք արտադրվել կամ ներմուծվել են Ռուսաստանի տարածք մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը՝ թեթև արդյունաբերության ապրանքների պարտադիր մակնշման սկիզբը։