Բագրատունյաց փողոցում 2 տղամարդ է բերման ենթարկվել. նրանցից մեկի պայուսակում զենք է հայտնաբերվել
ԱՄՆ![Բագրատունյաց փողոցում 2 տղամարդ է բերման ենթարկվել. նրանցից մեկի պայուսակում զենք է հայտնաբերվել](/rs.php?image=/disc/17-09-24/27b2d9a8d407f2b79fe0f052cb7662f3.webp&w=780)
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները գիշերային ծառայության ժամանակ Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և, «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 43-ամյա երկու տղամարդու: Այս մասին հաղորդում են ՆԳՆ-ից:
Խուզարկությամբ նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, գաղտնի փականով դանակ և արցունքաբեր գազաբալոն:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին
Նշանակվել է փորձաքննություն:
![](https://lurer.com/banners/armflix.jpg)