Երևան-Սևան ավտոճանապարհից բերման է ենթարկվել 15 անձ
ՏեսանյութերԵրևան-Սևան ավտոճանապարհից բերման է ենթարկվել 15 անձ։
Այս մասին ԶԼՄ-ների հետ զրույցում հայտնել են ՆԳՆ ոստիկանության լրատվության բաժնից։
Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ Երևան-Սևան ավտոճանապարհի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը Վերին Պտղնի բնակավայրի հատվածում տեղադրում է ուղեփակոց։
Տեղում ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները ապահովում են աշխատանքի բնականոն ընթացքը, սակայն «Զովք» սուպերմարկետի աշխատակիցները փորձ են արել խոչընդոտել դրանք՝ իրականացնելով անհնազանդության ակցիա: