Տենաս Մարտի 1-ից մեկուսացած Լեւոն Տեր-Պետրոսյանը երբ հասկացավ, թե ումով ու ոնց սարքեցին Մարտի 1-ը. Արգիշտի Կիվիրյան
ՀասարակությունԻրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մամուլում հայտնված մի շարք ձայնագրություններից անգամ պարզ է դառնում, որ Մարտի 1-ի հիմնական դերակատարները եղել են Արզումանյան Ալիկը ու Նիկոլ Փաշինյանը։ Ալիկին Սերժը դեռ 2017 թվականին նշանակեց Դանիայում դեսպան, որը կարելի է դիտարկել միմիայն որպես ինչ-ինչ մատուցած ծառայության համար պարգեւ, իսկ դե Նիկոլին էլ 2018 թվականին արտասանելով հայտնի «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», հայտնի խոսքերը, որը քաղաքական իմաստով փաստացի կոչ էր բոլորին այսուհետ որպես գերագույն սակրալ իշխանություն ճանաչել Նիկոլին, փաստացի սկուտեղի վրա հանձնեց իշխանությունը։ Տենաս Մարտի 1-ի առավոտվանից իր առանձնատանը փաստացի մեկուսացած Լեւոն Տեր-Պետրոսյանը երբ հասկացավ թե ումով ու ոնց սարքեցին Մարտի 1-ը, փաստացի մի անգամից լուծելով իր շարժման ու իր հարցերը...»: