Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, ԵՄ-ն պայմանագիր են ստորագրել արհեստական բանականության կիրառման մասին
Տեսանյութեր
Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ԵՄ-ն ստորագրել են առաջին իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային պայմանագիրը արհեստական ինտելեկտի օգտագործման մասին, այդ մասին նշված է եվրոպական կառույցի պաշտոնական կայքում:
Շրջանակային համաձայնագիրը ստորագրել են նաև Անդորրան, Վրաստանը, Իսլանդիան, Նորվեգիան, Մոլդովան, Սան Մարինոն։
Պայմանագրով խրախուսվում են նորարարությունները, միևնույն ժամանակ այն նպատակ ունի նվազեցնել ռիսկերը, որոնք կարող է արհեստական բանականության կիրառումը ներկայացնել «մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը»։
Փաստաթուղթը մշակվել է երկու տարվա ընթացքում, այն ստորագրած կողմերը պարտավորվում են պատասխանատվություն կրել արհեստական բանականության համակարգերի գործունեության ցանկացած վնասակար դրսևորման համար։
Պայմանագրով իրավական հիմք է ստեղծվում՝ վերաբերող արհեստական բանականության համակարգերի «ամբողջ կյանքի ցիկլին»։ Պայմանագիրը ստորագրած երկրները պարտավորվում են նաև ապահովել, որ արհեստական ինտելեկտի կիրառման բացասական այս կամ այն հետևանքից տուժածները կարողանան իրենց շահերը պաշտպանել դատարանում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)