Մասկը պարզաբանել է՝ Թրամփի վերընտրվելու դեպքում կարո՞ղ է դառնալ նրա խորհրդականը
ՏեսանյութերԱմերիկացի միլիարդատեր, Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկն հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում նրա խորհրդականը նշանակվելու մասին երբեք որևէ քննարկում չի եղել։
«Թրամփի պոտենցիալ վարչակազմում իմ դերի մասին որևէ քննարկում չի եղել», - գրել է Մասկը X-ի իր միկրոբլոգում։
Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թրամփը քննարկել է նոյեմբերին ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերընտրվելու դեպքում Իլոն Մասկին խորհրդատու նշանակելու և նրան ԱՄՆ սահմանային անվտանգության ու տնտեսության ոլորտում քաղաքական կուրսի վրա ազդելու հնարավորություն տալու հարցը։