Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակչում է
ՀասարակությունՀայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամ Անի Հովսեփյանը հերթական հաղթանակն է տոնել վարկանիշային մրցաշարում:
Թաիլանդում ընթացող Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի 66 կգ քաշային Հովսեփյանը հերթական հաղթանակն է տոնել օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Եվրոպայի բրոնզե մեդալակիրն այս անգամ պարտության մատնեց Նոր Զելանդիայի ներկայացուցիչ Սառա Վառեռաուին: Առաջին ռաունդում 5:0 հաշվով հաղթելուց հետո երկրորդում Հովսեփյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին` դուրս գալով քառորդ եզրափակիչ:
Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո անցկացվող մրցաշարը վերջինն է, որտեղ բռնցքամարտիկները կկարողանան ուղեգիր նվաճել Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի դեռևս ոչ մի ուղեգիր չի նվաճել բռնցքամարտում: