ՄԻՊ հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին
ՀասարակությունՄարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին:
Առանձնազրույցներ տեղի կունենան բողոքի ակցիայի իրականացման վայրից բերման ենթարկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը, բերման ենթարկելու հիմքերն ու Ոստիկանության բաժնում նրանց իրավունքների ապահովման վիճակը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիա իրակնացնող քաղաքացիների և ոստիկանների միջև բախում սկսվեց, ոստիկանները բերման են ենթարկել 29 քաղաքացու։