Խոշոր վթար Երևան-Երասխ ճանապարհին․ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց
Քաղաքական
Մայիսի 31-ին, ժամը 15:40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թ․ Խ․, ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթե արգելապատնեշին և շրջվել․ վարորդին և ուղևոր Կ․ Ղ․-ին (ծնված 1976 թ․) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru