Երևանում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը
ՏեսանյութերԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Հայաստանի, Շվեդիայի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի և Բելառուսի շուրջ 110 մարզիկ է մասնակցում Երևանում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարին:
Այն նվիրված է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Բենուր Փաշայանի հիշատակին: Մրցումները կազմակերպվել են Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ:
Միջազգային հուշամրցաշարի եզրափակիչ գոտեմարտերը տեղի կունենա հունիսի 1-ին՝ «Դինամո» մարզադահլիճում: