Հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալ
ԲլոգոսֆերաՆարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական գործով հանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկի և Վազգենի նկատմամբ կիրառված «վարչական հսկողություն» խափանման միջոցը փոխելու և 3 ամիս ժամկետով կալանք կիրառելու պահանջով։ Այս մասին հայտնում են փաստաբանները:
Միջնորդության փաստական հիմքն այն է, որ ըստ դատախազի՝ Նարեկն ու Վազգենը խախտել են վարչական հսկողության պայմանները։
Պաշտպանության կողմը միջնորդության դեմ առարկում է։
Միջնորդության քննության համար դատարանը նշանակել է հրատապ նիստ հունիսի 3-ին ժամը 13:00-ին՝ Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում։