Սամվել Բաբայանը վերածվել է Նիկոլ Փաշինյանի էժանագին քարոզիչի․ Մեսրոպ Առաքելյան
ԲլոգոսֆերաՄեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սամվել Բաբայանը, ով մեծ ներդրում ունի Արցախյան առաջին պատերազմում, այսօր վերածվել է Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի էժանագին քարոզիչի։
Բաբայանը բազմաթիվ լկտի ստերի շարքում կրկին զրպարտել է նաև Ռուբեն Վարդանյանին։
Սամվել Բաբայանը լավ կլինի պատմի, թե Արցախի ներդրումային հիմնադրամից իր համար ստացած վարկերը, այդ թվում պատերազմից հետո, ինչի վրա է ծախսել կամ Ռուբեն Վարդանյանից ինչ պաշտոն էր ուզում՝ անընդհատ հանդիպում խնդրելով։
Բոլորը պատասխան են տալու՝ շարասյունով հերթ կանգնելով»։