Ցուցարարները պահանջում են Արգիշտի Քյարամյանին, ՔԿ-ից առաջարկում են՝ «դիմում գրել», որ ընդունեն և պատասխանեն նրանց հարցերին
ՔաղաքականՄենք պահանջում ենք, որպեսզի Արգիշտի Քյարամյանը կամ ՔԿ-ից որևէ ներկայացուցիչ իջնի ժողովրդի հետ հանդիպելու։ Այս մասին այսօր Քննչական կոմիտեի շենքի դիմաց ասաց Բագրատ Սրբազանը:
Նրա պահանջին ի պատախան Քննչական կոմիտեից առաջարկում են քաղաքցիներին «դիմում գրել», որպեսզի ընդունեն մարդկանց և պատասխանեն Նրանց հարցերին։
Բագրատ Սրբազանն էլ կատակեց՝ թուղթ ու գրիչ ունե՞ք, հիմա 1000 դիմում կգրենք։
«Ես չեմ ուզում վերև բարձրանալ։ Պարոն Քյարամյանը կամ այլ ՔԿ ներկայացուցիչ կիջնի այստեղ և կլսի մեր պահանջները և կպատասխանի մեր հարցերին, կամ հետագայի համար մենք չենք կարող պատասխան տալ»,- ասաց Բագրատ Սրբազանը: