Իմ պատգամավորական գործունեության ողջ ընթացքում ոստիկանության կողմից նման ագրեսիա չեմ տեսել. Տիգրան Աբրահամյան
ՔաղաքականԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը Երևանի Սուրբ խաչ եկեղեցու մոտ լրագրողներին ասաց, որ տեսակցել է ձերբակալվածներին մեկուսարանում, գրեթե բոլորն ունեն մարմնական վնասվածքներ։
«Պետք է ոչ թե ծառայողական քննություններ անցկացնել, այլ քրեական գործեր հարուցել։ Կատարվել են իրավախախտումներ, դրանք պետք է քննել, ոչ թե փորձել կոծկել գործը»։