Պետության աջակցությամբ սահմանամերձ համայնքներում կառուցվում է 1100 տուն. նախարար
ՀրապարակումներՊետության աջակցությամբ սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու ծրագրի մեկնարկից մինչև այս պահը հաստատվել է ավելի քան 1100 հայտ, այսինքն՝ սահմանամերձ համայնքներում կառուցվում է այդքան տուն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով հնչող մտահոգություններին, թե սահմանամերձ համայնքներում ապրելն այնքան էլ գրավիչ չէ:
«Երբ ծրագիրը մեկնարկում էր, տարբեր լրատվականներ, տարբեր քաղաքական գործիչներ, որոշակի կասկածներ ունեին, որ մարդիկ որոշում չեն կայացնի սահմանամերձ բնավակայրերում բնակարան կառուցել և ապրել: Այս պահին մենք ունենք ավելի քան 1100 հաստատված հայը: Ընդամենը 1 տարուց քիչ այս ժամանակահատվածում 1100 բնակարան է կառուցվում սահմանամերձ համայնքներում»,–ասաց նախարարը: