ՀՀ-ում ԵՄ առաքելությունը Եղեգնաձորում ընդունել է Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակությանը
Հասարակություն
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը Եղեգնաձոր քաղաքում ընդունել է Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակության անդամներին։ Այս մասին նշվում է ՀՀ-ում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Ուրախ ենք այսօր Եղեգնաձորում ողջունել Նիդեռլանդների ոստիկանության պատվիրակությանը: Լավ քննարկումներ ունեցանք Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատի և տեղում իրականացվող գործունեության վերաբերյալ»,- նշել է առաքելությունն իր գրառման մեջ՝ շնորհակալություն հայտնելով Նիդեռլանդներին առաքելությանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար:


















































Ամենադիտված
Հայտնի է ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման օրը