Սևանա լճի մակարդակը մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4սմ-ով
ՏեսանյութերՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 27-ից հունիսի 2-ը. (2024թ․)
Սևանա լճի մակարդակը մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4սմ-ով և կազմել՝ 1900.57 մ (02.06.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 10սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 40սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.827մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հունիսի 2-ը ներառյալ՝ 119.942մլն. մ³: