Երևանի բյուջեից 135 մլն դրամ կհատկացվի մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու համար
ՀասարակությունԵրևանի բյուջեից 135 մլն դրամ կհատկացվի մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու համար: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, հայտարարվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական հերթական նիստի ժամանակ:
«Յուրաքանչյուր տեսախցիկի նախագծման և տեղադրման աշխատանքները կկազմի 67 հազար դրամ և 1700 տեսախցիկի համար Երևանի բյուջեից կպահանջվի 135 մլն դրամ»,- հստակեցրել է Կառավարման տեխնոլոգիաների կենտրոն ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը։