Միայն այս տարվա առաջին եռամսյակում եկեղեցին մոտ 157 մլն դրամի հարկ է վճարել
ՔաղաքականՏեր Շմավոն քահանա Ղևոնդյանը հրապարակել է տեղեկանք, որտեղ երևում է, որ Հայ առաքելական եկեղեցին միայն այս տարվա առաջին երեք ամիսներին վճարել է մոտ 157 մլն դրամի հարկեր։
«Սա էլ մեր եկեղեցու դեմ սութասան և անբարո վայրահաչողներին` իբրև եկեղեցին հարկ չի վճարում, որպես ապացույց , թե ինչքան հարկ է վճարվել։ Ու սա դեռ առաջին եռամսյակի ցուցակն է»,-գրել է Տեր Շմավոնը՝ ի պատասխան իշխանությունների այն սպառնալիքների, թե եկեղեցին պետք է հարկվի։