Հայրենիքը մեկն է, դեռ ունենք Հայրենիք, դեռ, ժամանակ չկա, դուրս եկեք. փաստաբան
ԻրավունքՓաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դիմում եմ իմ փաստաբան գործընկերներին՝ իշխանականներին ու հակաիշխանականներին, նախկիններին ու ներկաներին, կուսակցականներին և անկուսակցականներին, բոլոր նրանց՝ ովքեր չեն միացել սրբազան պայքարին:
Մեկ օրով, մեկ ժամով կտրվեք Ձեր գործերից, Ձեր դատերից ու հայցերից, վստահորդներից ու պաշտանյալներից, քննիչներից ու դատախազներից :
Նրանք միշտ կան ու կլինեն, հայրենիքը մեկն է: Դեռ ունենք հայրենիք:
Դեռ:
Ժամանակը կարճ է: Ժամանակ չի մնացել:
Մեր զավակների ու թոռների աչքերին նայելու, նրանց հարցերին պատասախանելու իրավունք պետք է ստանանք:
Ժամանակ չի մնացել: Դուրս եկեք»: