Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում, եկեղեցու ճանապարհին «УАЗ»-ը կողաշրջվել է
Տեսանյութեր
Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ճանապարհին «УАЗ» մակնիշի ավտոմեքենան տեխնիկական խնդիրների պատճառով կողաշրջվել է։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն