Հանրային Հեռուստաընկերության Քաղաքական հաղորդումների ղեկավար-պրոդյուսերի՝ բացարձակ սուտ պարունակող գրառումը լայքում են ՀՀ արդարադատության նախարարը, ԱԺ քպ-ական պատգամավորներ․ Ռուբեն Մելիքյան
ՔաղաքականՌուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Առ ի գիտություն…
Փաստենք, որ Հանրային Հեռուստաընկերության Քաղաքական հաղորդումների ղեկավար-պրոդյուսերի՝ բացարձակ սուտ պարունակող գրառումը լայքում են ՀՀ արդարադատության նախարարը, ԱԺ քպ-ական պատգամավորներ, իբր ընդդիմադիր կուսակցության ղեկավարը (արամ Զավենի Սարգսյան), դեռևս չգրանցված՝ բացահայտ պրոթուրքական կուսակցության ղեկավարը (Ռոման Նազարյան), ականավոր պարտիական այլ գործիչներ։
Բացարձակ սուտը վերաբերում է նրան, թե իբր ԱԳՆ դիմաց մայիսի 31-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ ցուցարարները իբր ինչ-որ բան են պայթեցրել ոստիկանների ոտքերի տակ»։