Փաշինյանի համակիր, «ՔՊ»-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Քաղաքական
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 31-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Թաթուլ Ասիլյանի նկատմամբ։Փաշինյանի համակիր, «ՔՊ»-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Աղբյուրի հաղորդմամբ՝ վերջինիս նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով։
Թ. Ասիլյանը հանրությանը հայտնի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակտիվ համակիր, սակայն վերջերս նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացվել էր։