Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 19 մարդ Եթե մի բանի մեջ վախով պիտի մտնես, ավելի լավ է չմտնես․Համբարձումյան «Միասին, առաջ դեպի հաղթանակ»․ Էդուարդ Բաբայանի կոչը՝ Աբովյանի բնակիչներին Սոմալիի նախագահը մեղադրում է Էմիրություններին․ վեճ՝ ռազմակայանների շուրջ Ուկրաինայի հարվածների շուրջ վեճ․ Բեռլինն ու Լոնդոնը հակադարձել են ԱՄՆ-ին Ծեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներն են ԱՄՆ հետախուզության գաղտնի ցանցը խափանվել է Մի քայլ առաջ ընկնեմ, ասեմ՝ մենք հաղթելու ենք․ Դավիթ Համբարձումյանի հայր ԱՄՆ-ը Իրանի դեմ ժամկետանց զինամթերք է կիրառել․ Հունգ Կաո Քվեարկություն պլանավորված չէր, դրա համար ընդմիջում վերցրինք. Աբրահամյան Լոնդոնի պատժամիջոցներին Իսրայելը պատասխան է խոստանում 

«Փաստ». Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել Փաշինյանին

Տեսանյութեր

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գործիչների մի տեսակ կա, որ իր միակ անելիքը համարում է... ոչինչ չանելը: Բայց դա դժբախտության այսբերգի մի մասն է: Մյուս մասն էլ տվյալ գործիչների դեպքում այն է, որ իրենց պարտքն են համարում, ոչինչ չանելով, շարունակաբար թիրախավորել որևէ բան անողներին կամ նրանց նախաձեռնությունները:

Այդ տեսանկյունից «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն ու նրա ծավալվող ընթացքը ուշագրավ է նաև վերը նկարագրված տեսակի գործիչների յուրատեսակ «լ յուստրացիայի» առումով: Խոսքն այն անձանց կամ գործիչների մասին է, որ փորձում են հանրային հարթակներում դիրքավորվել որպես փաշինյանական իշխանության դեմ հանդես եկողներ, սակայն ջուր են լցնում նույն Նիկոլ Փաշինյանի ջրաղացին:

Կամա, թե ակամա՝ այլ հարց է: Պատահական չէր, որ նախօրեին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կոչ արեց անընդհատ չխոսել շարժման ձախողման մասին: «Եկե՛ք, մասնակից եղե՛ք, թող չձախողվի, եթե դուք մասնակից չեք, ուրեմն մի՛ մտածեք դրա մասին»,-ասաց նա։

Սրբազանը նաև դիմեց բոլոր հասարակական կառույցներին, քաղաքացիական նախաձեռնություններին, բոլոր քաղաքական միավորներին, կուսակցություններին. «Բոլորին եմ դիմում՝ հստակ կա՛մ տեսանելի, մասնակցային ամեն մեկդ ձեր մասով պատասխանատվություն եք ստանձնում, կա՛մ դուք գործ չունեք էս ամեն ինչի հետ»: Սա իսկապես կարևոր արձանագրում էր: Այո, ըստ էության, ոչ միայն կոչ, այլև արձանագրում:

Ի լրումն, նկատելի են նաև գործիչներ, շրջանակներ, որ ձևեր են թափում, թե՝ մենք կմիանայինք, մենք ողջունում ենք, բայց... եթե այս «մեկերը» չլինեն մասնակիցների մեջ, այն մյուսները չլինեն, երրորդները չգան, նախկինները չլինեն և այլն, և այլն:

Այդպես ասողներին գուցե արժե հայելի նվիրել, բարեկամաբար նաև հուշելով հարց տալ, թե ինչո՞ւ եք կարծում, որ մնացած բոլորը շատ մի ուրախ կամ հոժար են ձեր ներկայությանը, որ մի հատ էլ նախապայմաններ եք դնում: Սակայն այստեղ հիմնականը, կարծում ենք, այն է, որ հանուն պետության գոյության ծավալվող այս պայքարի հետ կապված «բայց»-եր առաջադրելը, «բայց»-եր դնելն ընկալելի չի կարող լինել: Այստեղ «բայց»-եր չկան:

Ամեն ինչ չափազանց պարզ է. կա՛մ դու հանուն Հայրենիքի շարժման հետ ես (մեջ ես, միացած և այլն), կա՛մ Նիկոլ Փաշինյանի հետ ես և կողմ ես նրա իշխանավարման ու արածի շարունակությանը: Նման պայմաններում «բայց»-եր դնելն ընդամենը նշանակում է սատարել Փաշինյանին: Իսկ շարժմանը պահանջներ ներկայացնելու համար առնվազն պետք է դրա մեջ ընդգրկված լինել: Առանց նախապայմանների, ստանձնելով սեփական բաժին պատասխանատվությունը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկՌուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 19 մարդ Եթե մի բանի մեջ վախով պիտի մտնես, ավելի լավ է չմտնես․ՀամբարձումյանԱՄՆ-ը չի տեսնում որևէ նշան, որ Իրանը պատրաստվում է հարձակվել Վաշինգտոնի վրա «Միասին, առաջ դեպի հաղթանակ»․ Էդուարդ Բաբայանի կոչը՝ Աբովյանի բնակիչներինՍոմալիի նախագահը մեղադրում է Էմիրություններին․ վեճ՝ ռազմակայանների շուրջՈւկրաինայի հարվածների շուրջ վեճ․ Բեռլինն ու Լոնդոնը հակադարձել են ԱՄՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործիչ Մատան Կահանան դարձել է Քնեսեթի խոսնակ Ծեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներն ենԱՄՆ հետախուզության գաղտնի ցանցը խափանվել էՌուբիո. ԱՄՆ-ը քննարկում է Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը Մի քայլ առաջ ընկնեմ, ասեմ՝ մենք հաղթելու ենք․ Դավիթ Համբարձումյանի հայրԱՄՆ-ը Իրանի դեմ ժամկետանց զինամթերք է կիրառել․ Հունգ ԿաոՊուտինը և Սի Ծինփինը շարունակել են բանակցությունները աշխատանքային նախաճաշի շուրջ Քվեարկություն պլանավորված չէր, դրա համար ընդմիջում վերցրինք. ԱբրահամյանԼոնդոնի պատժամիջոցներին Իսրայելը պատասխան է խոստանումԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքՌուբինյանը շարունակում է նսեմացնել Փաշինյանին. ՂազարյանԻրան–ԱՄՆ նոր հարվածներ․ Բահրեյնից մինչև ՔեշմՊուտինը Սի Ծինփինին սիրելի ընկեր է անվանելՍի Ծինփինը Պուտինի հետ այսօրվա հանդիպումը խորհրդանշական է անվանել ՔՊ–ում մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի. Կադրային ջարդ` ԿառավարությունումԱկադեմիական քաղաքում կկառուցվի ուսանողական կացարան՝ 3600 ուսանողի համար․ ԿԳՄՍՆ Իշխանությունները ստում են՝ ստելու համար. իրենք Սահմանադրություն փոխելու համար ձայն չեն ստացել. ՔոչարյանՍի Ծինփին. Շենժենը հրաշք է ստեղծել համաշխարհային զարգացման պատմության մեջ «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային օրն ավարտվել է Մարտիրոսյանի հաղթանակովՊուտինը և Սի Ծինփինը ռուս-չինական բանակցություններ են վարել«Ճանապարհային դեպարտամենտ»-ի թեժ գիծը գործում է շուրջօրյա ռեժիմովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՈՒղիղ․ Նիկոլ Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում են.քննարկվում է բյուջեի նախագիծըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ դատական իշխանության փաստաբանների, պաշտոնական փորձագետների հետԵկեղեցու թեմայով ջրեցին ընդդիմադիրի մահը Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում
Ամենադիտված