ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ
ՀասարակությունՄիացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Իրանի չորս ընկերությունների և մեկ անձի նկատմամբ, որոնք կապված են անօդաչու թռչող սարքերի մշակման, արտադրության և բաշխման հետ: Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը, փոխանցում է РИА Новости-ն։
Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ խոսքը վերաբերում է անօդաչու թռչող սարքերին, որոնք Իրանը մատակարարում է Ռուսաստանին և «ռազմական արբանյակների ու գործընկերների՝ հակամարտությունները երկարացնելու և տարածաշրջանը ապակայունացնելու համար»։ Ռուսական կողմը հերքում է դա։
Սահմանափակումներ են մտցվել Ռայան Ռոշդ Աֆզարի հետ կապված ընկերությունների, ինչպես նաև Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ներկայացուցչի նկատմամբ։
Պետդեպարտամենտը հավելել է, որ ԱՄՆ-ին զուգահեռ` այս անձանց նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել նաև Եվրամիությունը։
Մայիսի 24-ին հաղորդվել էր, որ ԵՄ երկրները քննարկում են Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանիի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։