ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին Flydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել Ավիվ Տիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ Փաշինյան Ինչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Կոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերը Վան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածու 

«Մարող» շարժումն ու ՔՊ-ի «բայաթին». Հրապարակ

Տեսանյութեր

Մեծուփոքր իշխանավորները, իրենց աջակիցներն ու ողջ քարոզչամեքենան թեպետ երկու շաբաթ է արդեն մի կարգախոս են որդեգրել, եւ բոլորն իրենց սուրբ պարտքն են համարում արձանագրել, որ «շարժումը մարել է», սակայն, դրան զուգահեռ, առավոտից երեկո լծված են այդ «մարող» շարժումը վարկաբեկելու, ծաղրելու, անվանարկելու,  բանսարկություններ հորինելու գործին: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ եւ, ամենակարեւորը` ֆեյքերի բանակը գործի են դրել Բագրատ սրբազանի եւ նրա առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման դեմ։

«Մարող» շարժումն այնքան չի հուզում ՔՊ-ականներին, որ Նիկոլ Փաշինյանից սկսած, վերջացրած ամենափոքր ու մինչ օրս ձայն-ծպտուն չհանած ուսապարկով, զբաղված են շարժումը վարկաբեկելով: Բագրատ սրբազանն ու «սրբազան պայքարը» օրակարգ են թելադրում, վախեր գեներացնում, ստիպում, որ բոլորն իր մասին խոսեն: Մինչեւ անգամ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ հաղթահարել իր վախերը եւ նորից հեծանիվ վարել, քանի որ այդ մասին հիշել էր սրբազանը, թե հեղափոխությունից հետո ոտքով ու հեծանիվով գործի գնացող վարչապետն այժմ պաշտպանվում է թիկնազորի ու ոստիկանական զորքի ետեւում ու տեղաշարժվում ծայրը չերեւացող ավտոշարասյունով։ Նրա կինն էլ երեկ Երեւանի փողոցում էր հայտնվել եւ սելֆիով ու ժպիտով ցուցադրում էր, որ չեն վախենում` փողոց են դուրս գալիս:

«Մարող» շարժումն այնքան «չի հուզում» ՔՊ-ականներին, որ բյուջեի կատարողականի քննարկումները նրանք վերածեցին  «սրբազան պայքարը» վերլուծելու եւ անվանարկելու հանդեսի, որտեղ հերթով-կարգով պատասխանում են պայքարի ու շարժման մասին իրենց բաժանված հարցերին եւ սեփական «հեղինակավոր» կարծիքը հայտնում դրա մասին։ Շարժումն այնքան է «մարել», որ Նիկոլ Փաշինյանը կառավարության եւ մյուս գերատեսչական շենքերի դիմաց ոստիկանական գույնզգույն բերետավորներից զորք է կանգնեցնում, հետաձգում է կուսակցական հանդիպումները, թիկնազորով է մասնակցում անգամ այն միջոցառումներին, որտեղ բացառապես երեխաներ են, որոնց ծնողներին անգամ, Փաշինյանի պահանջով, թույլ չեն տվել մուտք գործել միջոցառումների վայր։ Եվ «մարող» շարժման դեմ Փաշինյանն այնքան զորք է հանում, ինչքան երեւի չի հանել 44-օրյա պատերազմի ժամանակ մեր թշնամու դեմ: Ու անկառավարելի դարձած ոստիկանական բանդան անմարդկային, չլսված մեթոդներով է պայքարում ՀՀ խաղաղ, անզեն քաղաքացիների դեմ։

Երեկ սթրեսից դուրս գալու՝ շարժման «մարումն» արձանագրելու հերթը Արայիկ Հարությունյանինն էր։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խորհրդարանում բյուջեի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս մի քանի անգամ հատուկ ընդգծվածությամբ հայտարարեց, թե ցանկություն չունի «մարող շարժման քարոզչությանը» մաս կազմել, երբ Արծվիկ Մինասյանը պարզաբանում էր պահանջում՝ արդյո՞ք ՊՊԾ-ի հետ աշխատանք տարվել է այն ուղղությամբ, որ կաթողիկոսն ունի անարգել մուտքի իրավունք անգամ կառավարության թիվ մեկ մասնաշենք։ 

Քննարկումից հետո լրագրողները Հարությունյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է կարծում, որ շարժումը մարել է։ Արայիկ Հարությունյանը պատասխանեց՝ դա ասում է իր քաղաքական փորձառությունից եւ այն ընթացքից ելնելով, որն ինքը տեսնում է:

«Շատ հաճախ առաջնորդներն իրենք իրենց փակուղի են մտցնում»: «Երբ դու գալիս ես որեւէ մարմնի առաջ եւ հաթաթաներ ես տալիս համապատասխան մարմինների ղեկավարներին, դժվար թե դրական որեւէ արձագանք ստանաս: Եթե կա անհրաժեշտություն հանդիպումների, էդ մարմինների ներկայացուցիչներն ասել են, թե դա ինչպես կարող են անել»: Արայիկ Հարությունյանին հարցրինք՝ ինչո՞ւ Փաշինյանը չի կատարում 2018-ին տված խոստումը` եթե տասնյակ հազարավոր քաղաքացիներ Հանրապետության հրապարակը լցնեն եւ իր հրաժարականը պահանջեն, ինքը կհեռանա: Արայիկ Հարությունյանը նախընտրում էր չպատասխանել մեր՝ իրեն ոչ այնքան հաճելի հարցերին։

Փոխարենը խրոխտ պատմում էր, որ երկու օր առաջ գրեթե հերոսական քայլ է արել` ոտքով ավելի քան երկու ժամ քայլել է Երեւանի փողոցներում․ «Եթե հիմա մարշրուտն ասեմ, գնացեք խնդրեք տարբեր օբյեկտների տերերին։ Ես երեկոյան 10-ից եղել եմ Աբովյան, Մոսկովյան, Նալբանդյան, Տերյան փողոցներում, հրապարակում, Ազատության հրապարակում, Հյուսիսային պողոտայում»։ Իսկ ինչո՞ւ այդ «հերոսությունը» չեք տեսանկարահանել, վերջին տարիներին իշխանականների համար ոտքով քայլելը լուրջ փորձություն է դարձել, փաստորեն` Դուք հաղթահարել եք այդ փորձությունը, Հարությունյանն արձագանքեց. «Ձեր հեգնական հարցին ժպիտով կպատասխանեմ»:

Ի դեպ, այդ ճեպազրույցից հետո խմբագրություն էր զանգահարել մի քաղաքացի եւ ներկայանալով «Հարությունյանի հարեւան», պատմեց, որ լրագրողների առաջ գլուխ գովացող Արայիկ Հարությունյանը վերջին մեկ ամսվա ընթացքում «հատուկ ցերեմոնիայով» է վերադառնում Երրորդ մասի իր բնակարան։ Նրա ժամանելուց առաջ մեկ ուրիշ մեքենա է գալիս, ստուգում, թե շենքում արդյո՞ք ամեն ինչ մաքուր է, նոր Հարությունյանն է ժամանում ու բարձրանում տուն։

Շարժման մասին իշխանական նարատիվները տարածելու եկած հաջորդ բանախոսն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էր: Նա էլ իր հերթին վստահեցրեց, որ կառավարությունում խուճապային տրամադրություն չկա։

Հիշեցրինք, որ Փաշինյանը 2018-ին հայտարարել էր՝ եթե այս հրապարակում այսքան մարդ ասի՝ հեռացիր, ես կհեռանամ․ արդեն մի քանի անգամ այդ հրապարակում նույնքան, եթե ոչ ավելի շատ, մարդ է հավաքվել, ինչո՞ւ չի հեռանում։ Նարեկ Մկրտչյանն ասաց. «Եթե ժողովուրդը տա գնահատական, մենք հաշվի կնստենք»: Մեր ճշտող հարցին՝  հրապարակում ժողովուրդ չէ՞, նա առանց պատասխանելու հեռացավ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինFlydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել ԱվիվՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըԱռանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ ՓաշինյանԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըԿոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամըՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքը
Ամենադիտված