Կոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամը ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերը Վան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածու Չեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը ՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին 

«Յուրաքանչյուր րոպե սրանք ավելի են քանդում Հայաստանը, հետևաբար վերականգնումն ավելի երկար ժամանակահատված է պահանջելու, պետք է շտապել». «Փաստ»

Բլոգոսֆերա

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը, առաջ քաշելով իշխանափոխության հարցը, մատնանշեց, որ մեր երկրի բոլոր խնդիրների աղբյուրը օրվա իշխանությունն է: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում, մասնավորաբար, անդրադառնում ենք «ներկա իշխանություն-ներդրումների բացակայություն» զուգահեռմանը և դիտարկմանը, թե ինչպիսի՞ն կլինեն զարգացումները, երբ երկրում իշխանափոխություն լինի: Նա նախ ընդգծում է՝ շարժմանը շատ են փորձում քաղաքական ենթատեքստ տալ, բայց այն վերքաղաքական է:

«Եվ իսկապես շատ ճիշտ բնութագիր ու անվանում է ստացել ժողովրդի կողմից՝ «ժողովրդական սրբազան շարժում»: Այն ներկայացնում է հայրենապահպանության գաղափար: Սա, բնականաբար, տնտեսության վրա միայն դրական ազդեցություն կարող է ունենալ և առաջացնում է դրական սպասումներ: Վերջին տարիները նկատի առնելով՝ պետք է նշել, որ որևէ տնտեսական ռեֆորմ տեղի չի ունեցել: Սովորաբար խոշորագույն տնտեսական ներդրումների մեջ կարևոր դերակատարություն ունի կառավարությունը, կառավարության անդամի տված խոստումը և նրա հետևողականությունը: Պոտենցիալ խոշոր ներդրողներն անընդհատ տեսել են, որ հետևողականությունը, խոսքի ազատությունն ու արդարությունը բացակայում են: Վիճակագրական ցուցանիշները հիմնավորում են, որ ներդրումներն իրականում Հայաստանում բացակայում են, բացարձակ չկա ներդրում: Նոր շարժումը, որն ուղղված է հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության զարգացմանը, բնականաբար, տնտեսական տեսանկյունից, ներդրողների տեսանկյունից դրական սպասումներ է առաջացնելու:

Մարդիկ սպասում են փոփոխությունների, դրանից հետո կսպասեն հաստատվող բարքին, այնուհետև, կարծում եմ, կունենանք ներդրումների ակնկալիքներ: Իշխանական քարոզչամեքենան փորձում է բացասական լույսի ներքո լուսաբանել կամ ներկայացնել տեղի ունեցողը: Այդպիսի բան գոյություն չունի, որովհետև Հայաստանում ունենք անվտանգային խնդիր, իսկ դա ներդրման թիվ մեկ խոչընդոտն է, իսկ այս շարժումը նաև անվտանգային խնդիրը վերացնելու վերաբերյալ է: Հետևաբար ներդրումների վրա այն չի կարող բացասական ազդեցություն թողնել: Ընդամենը պետք է սպասել քաղաքական կայունության, այնուհետև անվտանգային կայունության, այնուհետև պետք է հաջորդեն ներդրումները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Շարժման ոչ շտապողականությանը քաղաքացիները երկու կերպ են արձագանքում: Մի կողմից՝ դա ճիշտ են համարում, կարծում են, որ արագ գործողություններն իրական փոփոխությունների չեն հանգեցնի, մյուս կողմից էլ՝ մտավախություն ունեն, որ պայթյունավտանգ տակառի վրա գտնվող Հայաստանին արագ փոփոխություններ են անհրաժեշտ: Սարգսյանը շտապողականության կողմնակիցն է:«Այս իշխանության՝ յուրաքանչյուր վայրկյան ավելի Հայաստանի կառավարման ղեկին մնալը մեծ վտանգ է Հայաստանի Հանրապետության համար: Եթե սա ընդունում ենք ի գիտություն և հիմնավորում ենք որպես փաստ, հետևաբար շտապողականությունը միակ, արդարացի և շահավետ լուծման տարբերակն է: Իհարկե, կարծիքները տարբերվում են, մարդիկ մտածում են, որ շտապողականություն պետք չի դրսևորել, որ հանգիստ է պետք առաջ գնալ, բայց այդտեղ ունեմ արմատապես հակառակ կարծիքը: Այո, պետք է անընդհատ շտապել, որովհետև շտապելով պետք է հետագայում Հայաստանի Հանրապետության վերակառուցում, վերականգնում իրականացնենք, իսկ յուրաքանչյուր րոպե սրանք ավելի են քանդում, հետևաբար վերականգնումն ավելի երկար ժամանակահատված է պահանջելու: Հենց թեկուզ միայն այս առումով բնական է, որ պետք է ակնկալենք ավելի արագ և հստակ գործողություններ»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսկ տնտեսության վիճակը, մեղմ ասած, լավ չէ. «Տարեսկզբից ասում էինք՝ բյուջեից մի ոգևորվեք, որ 350 միլիարդ դրամ ավելացում են արել, հիմա ակնհայտ երևում է, որ բյուջեի պլանը չեն կարողանում կատարել: Դրան պետք է հաջորդի հարկադրույքների բարձրացումը: Արտաքին առևտրի հետ կապված՝ Ռուսաստան-Արևմուտք փոխհարաբերություններում Հայաստանը հետ է քաշվել, որևէ մասնակցություն կամ ճկունություն չի դրսևորում, արդեն ակնհայտ է, որ դա ազդել է տնտեսության վրա: Այն ժամանակ, երբ և ՌԴ-ից IT ոլորտը տեղակայվեց Հայաստանում, որոշակի աշխուժացում մտցվեց, այժմ դուրս են եկել, շատ քիչ մասն է մնացել Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանի միջին և միջինից մի քիչ բարձր խավը կապիտալն անընդհատ դուրս է տանում Հայաստանի Հանրապետությունից: Նույնիսկ դրսում բնակարան գնելու մակարդակով անընդհատ Հայաստանից կապիտալ է արտահոսում: Սա ցուցիչ է, որ տնտեսության վիճակն անընդհատ վատանում է: Տնտեսությունն այն նուրբ օրգանիզմն է, որի վիճակը վատանալով՝ կարող է որոշակի ժամանակահատված պահանջվել, որ յուրաքանչյուր անձ կամ տնային տնտեսություն զգա բացասական հետևանքները: Սննդի արդյունաբերության անընդհատ նվազումը վերջին ամիսներին ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունն անկում է ապրում: Դեռ իներցիայով գնում է առաջ»:

Իշխանափոխության իրականացման ճանապարհներից մեկը իմպիչմենթի գործընթացն է, որի մասին շարժման մեկնարկին շատ խոսվեց: Այս հարցի շուրջ կարծիքները ևս տարբեր են: Այնուհետև առաջ քաշվեց արտահերթ ընտրությունների գաղափարը: Բագրատ Սրբազանն առաջարկեց ժամանակավոր կառավարություն ստեղծել: «Իմպիչմենթի գործողությունը համարում եմ անիրականանալի: Չգիտեմ, թե մասնագետներն ինչ հիմքերով ու դատողություններով են գնում դրան, միգուցե կարողանում են հիմնավորել, բայց չեմ կիսում այդ կարծիքը, որովհետև իմպիչմենթի գործողությունը ձախողվելու է: Կարծում եմ, որ պետք է փողոցային գործողություններով ստիպել գործող կառավարությանը հրաժարական տալ կամ ուղղակի ճանապարհել տուն, իսկ հետո արդեն ձևավորվելիք ժամանակավոր կառավարությանը դրական եմ վերաբերվում, որովհետև այդտեղ կարող է կրկնվել 2018 թ.-ի սցենարը, եթե հանկարծ ժամանակավոր կառավարություն չձևավորվի: Էյֆորիայի տակ մարդիկ կարող են սխալ ընտրություն կատարել, և այդ սխալ ընտրությունը ևս հինգ տարի Հայաստանի Հանրապետությունը քայքայի:

Հետևաբար, լավագույն լուծումը համարում եմ փողոցային, ճշգրիտ հաշվարկված քայլերի արդյունքում այս կառավարության վտարումը, որին պետք է հաջորդի վեց ամսից մեկ տարի ժամկետով ժամանակավոր կառավարությունը: Բայց, միևնույն ժամանակ, ժամանակավոր կառավարության որևէ անդամ չպետք է հավակնի հաջորդ ընտրություններին և իշխանության ձևավորմանը, որպեսզի նախ՝ կազմակերպվեն արդար և թափանցիկ ընտրություններ, էյֆորիան բացառվի, քաղաքական ուժերը կարողանան ծրագիր ներկայացնել, իսկ Հայաստանի քաղաքացիները կարողանան ճշգրիտ և ադեկվատ ընտրություն կատարել: Իհարկե, միայն դրանով չպետք է սահմանափակվի ժամանակավոր կառավարության գործառույթը, ինքը պետք է անմիջապես սկսի ռազմական, անվտանգային, տնտեսական, դիվանագիտական կարգաբերումները: Դրանք ամենօրյա, բայց և րոպե առաջ սկսելու, նախաձեռնելու գործողություններ են, որոնք պետք է կատարել իմ նշածին զուգահեռաբար»,-ընդգծում է Աուդիտորների պալատի նախագահը:

Իշխանությունները սահմանագծման ու սահմանազատման, իբր խաղաղությանը միտված իրենց գործողություններն արդարացնում են բարեկեցիկ երկիր ունենալու մղումներով: Ադրբեջանական գազ ու ապրանքներ ներմուծելը, դրկիցների հետ հարևանություն անելը, սակայն, ոչ միայն պարզ անվտանգային վտանգներ են պարունակում, այլ նաև տպավորություն է ստեղծվում, թե մեր 30-ամյա պայքարի հիմքում ոչ թե Արցախյան հիմնախնդիրն էր, մեր ազգի լինելիության հրամայականը, այլ «փորը կուշտ լինելը»:

«Մեր հայրենիքի սահմաններն արյունով են գծվել, հողը սուրբ արժեք է ներկայացնում մարդկանց համար: Բնականաբար, Արցախյան և այժմյան անվտանգային հարցերը չեն կարող ուղղակի ստամոքսային լինել: Իսկապես հոմոսափիենսը՝ մտածող մարդը, կարծում եմ, որ պետք է պատրաստ լինի հանուն երկրի հետագա ճակատագրի որոշակի ժամանակահատված սոված մնալ: Իսկ ովքեր դա համադրում են ստամոքսի հետ, ներողություն արտահայտության համար, բայց դա անասնական բնազդից չի տարբերվում, և չեմ կարծում, որ դա մարդկային է և հային վայել պահվածք: Իսկ եթե իշխանությունը տանում է դրան, որ հարցը կենցաղային դարձնի և բերի ստամոքսի մակարդակի, դա մի քանի ենթադրությունների առիթ է տալիս՝ այս իշխանությունները կա՛մ հայի հետ ընդհանրապես աղերս չունեն, կա՛մ օտարերկրյա որևէ ուժերի սպասարկուներն են, կա՛մ իսկապես չեն հասկանում որևէ բան, և իրենք ամբողջ կյանքը ապրել են բացառապես ստամոքս լցնելու մոլուցքով և այդ միակ երազանքով, հիմա մտածում են, որ բոլորն էլ պետք է այդպես կարծեն: Այս բոլոր որակումներն իրենց տակ ունեն փաստարկված հիմքեր: Այս երեք տարբերակներն էլ չափազանց վտանգավոր են, անընդունելի, ու նաև դա է հիմք տալիս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ գնա»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամըՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Ամենադիտված