«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերը Վան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածու Չեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը ՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Տեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր 

Երեխшյի վшճшռք՝ Հանրապետական հիվանդանnցn՞ւմ․ մայրը պնդnւմ է՝ դnւստրը nղջ է. MediaHub

Հասարակություն

«Արմենիա» հանրապետական հիվանդանոցի շուրջ հերթական սկանդալն է զարգանում. MediaHub-ն ահազանգ է ստացել մի ծննդկանից, որին ասել են, թե պտուղը մահացած է, բայց դրան հաջորդած դեպքերն այլ բան են ցույց տալիս։

«2023-ի փետրվարի 16 կամ 17-ին եմ պառկել հիվանդանոց, արդեն փետրվարի 21-ին, 19:35-ին Armed համակարգում գրվել է, որ երեխան մահացած է, մինչդեռ ես երեխային ունեցել եմ մարտի 3 լույս 4-ի գիշերը՝ ժամը 01:00-ին»,- մեզ հետ զրույցում ասաց Արմինե Հարությունյանը։

Արմինեն հղիության վեց ու կես ամսում է եղել, երբ Արարատ Դանիելյանը երեխայի ծնունդն ընդունել է։ 

«Ես սոնոգրաֆիա անցել եմ, միշտ ասել են՝ երեխան առողջ է, սիրտն առողջ է։ Հետո, բացվածքն էին ստուգում, այդ նույն բժիշկն ինձ ասաց՝ մի գդալ պտղաջուր անգամ չկա, բայց ծնարանում պտղապարկը պայթեցրեց, լիքը պտղաջուր թափվեց։ Հարցրի՝ «էս ի՞նչ էր», ասում է՝ «պտղաջրերն են», ասացի՝ «բա ասում եք՝ չկա պտղաջուր», ինքն էլ ասաց՝ դե ինչ անեմ, արդեն պայթեցրել եմ»»,- պատմեց մեր զրուցակիցը։

Արմինեն նշեց, որ հիվանդանոց է տեղափոխվել քովիդի կասկածանքով, սակայն սկզբում թեստը բացասական է եղել, բժիշկը զանգել, ուրախ ասել է, որ քովիդ չի ախտորոշվել, սակայն շուտով եկել է քույրն ու ասել, որ պետք է մեկուսացնեն իրեն։

«Երբ ասացի, որ բացասական է թեստի պատասխանը, Armed-ում նայեցի՝ բացասական պատասխանը փոխվել էր, նշվել՝ դրական»,- նշեց Արմինեն։

Հղի կնոջը պառկեցրել են, ապա հետազոտություններ արել, որոշել, որ պետք է արագ ծնունդն ընդունեն, քանի որ պտուղը, ըստ էության, մահացած է։ Ասում է՝ շտապեցրել են այդ ծանր որոշումը կայացնել:

«Երբ երեխան ծնվեց, ծնունդ ընդունող բժիշկը երեխային գցեց այն երկաթյա հատուկ սեղանիկին, ասաց՝ «լավ է, երեխան մահացած է», բայց այդտեղ մի ռուս բժիշկ էլ կար, ինքն ասաց՝ «տուր, երեխան շնչում է»։ Ես էլ տեսա, որ երեխան շնչում է, տարան իրեն, մաքրեցին, կշռեցին, բոյը չափեցին։ Ես ցածր ձայն լսեցի երեխայի։ Հետո բարուրեցին երեխային ու դրեցին հատուկ ապարատի մեջ։ Հետո մի բուժքույր եկավ, երեխային գրկեց, տարավ։ Դրանից հետո երեխային չտեսա, ասացին՝ «մահացել ա»»,- նշեց Արմինեն։

Ծննդկանը պատմում է՝ այդ ամենից հետո բարձրացել է հիվանդանոցի փոխտնօրենի մոտ, պահանջել, որ մահվան վկայական տրամադրեն, նա էլ պատասխանել է՝ 10 րոպե ապրելն ապրել չի, որ հիմա էլ մահվան վկայական տրամադրեն։

«Հետո ասացին՝ երեխային ուղարկել են փորձաքննության, ես ասել էի՝ «հետո ինձ կհանձնեք մարմինը»։ Դրանից հետո քառասուն օր սպասել ենք, որ պատասխան ներկայացնեն, բժիշկները խուսափում էին, երբ գնում էինք։ Ասում էին՝ «գնա, մենք թուղթը կսարքենք, կգաս, կտանես»։ Ինչևէ, քառասուն օր անց փորձաքննության վերաբերյալ թուղթ տրամադրողն ասաց, որ երեխան լրիվ առողջ է եղել, ամեն ինչ զարգացած է եղել։ Հետո, երբ մարմինն ուզեցի, ինձ ասացին, որ հիվանդանոցից ասել են, թե իբր մենք հրաժարվել ենք մարմնից, էդ դեպքում էլ մարմինը վառում են»,- ներկայացրեց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ ինքը ո՛չ մահվան մասին վկայական է կարողացել ստանալ, ո՛չ էլ հավատում է, որ մարմինը վառել են։

Արմինեն նշում է՝ ընդունած կլինեին դառը ճշմարտությունը, եթե ինչ-ինչ կասկածելի հանգամանքներ եղած չլինեին։

«Երեխայի ծնվելուց հետո, երբ տեսա, որ շնչում է, իմ բուժող բժշկին ասացի՝ «խնդրում եմ, երեխային ակվարիումի մեջ պահեք, փողը խնդիր չի», բայց բժիշկս՝ Թերեզա Գրիգորյանն իր ամուսնու հետ համոզում էր, որ պետք չի, քանի որ եթե ապրի էլ, դաուն է լինելու երեխան։ Ասում էին՝ «բա քեզ պե՞տք ա դաուն երեխա»։ Այս ամենն անցավ, մի երկու ամիս անց ինձ պոլիկլինիկայից զանգեցին, ասացին, որ երեխային տանեմ պատվաստման, այնքան վատ էի, որ չընկալեցի՝ ինչ են ասում, որևէ հարց չտվեցի, որևէ բան չփորձեցի ճշտել։ Հիմա նորից՝ մեկ տարի անց, օրեր առաջ նամակ եմ ստացել, որ երեխային պիտի տանեմ պատվաստման։ Կասկած մտավ մեջս, մտա Armed համակարգ, տեսնեմ՝ երեխայի մահվան մասին նշումը հեռացվել է, և թողնվել է միայն իմ բուժում ստանալու մասը։ Այստեղ կասկածս ավելի խորացավ»,- պատմեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբան
Ամենադիտված