Վրաստանի հայ գեներալներն ու ադմիրալների գիրքը՝ հայերենով
Արտակարգ ՊատահարԹբիլիսիի գրողների տանը կայացավ «Հայ գեներալներ և ադմիրալներ Վրաստանից» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Գրքի հեղինակներն են վրացի գնդապետներ Մամուկա Գոգիտիձեն, Գիա Նաիրաշվիլին, Մամուկա Սամխարաձեն, պատմության դոկտոր Գիրոգի Բեժիտաշվիլին, փոխնգդապետներ Մամիա Գոգոլաձեն, Դավիթ Մճեդլիձեն, փոխանցում է Aliq.ge-ն։
Բացելով միջոցառումը՝ գնդապետ Գոգիտիձեն կարևորեց Վրաստանի հայ գեներալների մասին պատմության հասանելիությունը նաև հայերենով, քանի որ միչ այդ գիրքն առկա էր միայն վրացերեն և ռուսերեն լեզուներով։
Հեղինակները նշեցին, որ առանձնակի կարևոր է, որ հայ գեներնալների մասին եզակի գիրքը հասնի երիտասարդ սերնդին, որպեսզի նրանք տեղեկացված լինեն երկրի ռազմական պատմության կարևոր դեմքերի մասին։ Գրքում զետեղված է 138 գործչի պատմություն։ Մամուկա Գոգիտիձեն նաև ընդգծեց գրքի՝ Հայաստանի Հանրապետությունում տարածելու անհրաժեշտությունը, որպեսզի տեղեկացվածությունը վրաստանցի ազգությամբ հայ նշանավոր ռազմական գործիչների մասին էլ ավելի ամրապնդվի։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։