Վրաստանում հայտարարել են՝ ԱՄՆ-ից չեն վախենում
ՀասարակությունՎրաստանում ոչ ոք չի վախենում ամերիկյան պատժամիջոցներից, քանի որ դրանք բացարձակապես անլուրջ քայլեր են ԱՄՆ-ի կողմից։ Այս մասին հունիսի 7-ին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, գրում են ԶԼՄ-ները։
«Ոչ ոք չի վախենում այդ պատժամիջոցներից։ Այս մասին մենք արդեն հայտարարել ենք։ Այս ամենը լուրջ չէ։ Ոմանց համար ճանապարհորդական արգելքները խնդիր են ստեղծում: Ինձ համար սա առանձնապես կարևոր չէ, երբ խոսքը վերաբերում է մեր հայրենիքի շահերին։ Այն, ինչ կատարվում է, սերիալ չէ»,- Կալաձեի խոսքերն է մեջբերում «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։
Նա նշել է, որ չունի ԱՄՆ վիզա, իսկ վերջին անգամ եղել է ԱՄՆ-ում, երբ հանդես է եկել իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբում (Կալաձեն նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է)։ Սակայն նա մտադիր չէ կրկին այնտեղ վերադառնալ։