Բենզեման նշել է այն խաղացողին, որն այս տարի պետք է արժանանա Ոսկե գնդակին
Արտաքին ՔաղաքականՄադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կարիմ Բենզեման, որն այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթթիհադում», կարծում է, որ 2024 թվականին «Ոսկե գնդակը» պետք է ստանա մադրիդյան ակումբում իր նախկին թիմակից Վինիսիուս Ժունիորը։
Նախօրեին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում 2:0 հաշվով հաղթել էր Դորտմունդի «Բորուսիային», իսկ Վինիսիուսն այդ խաղում դարձել էր գոլի հեղինակ:
Բենզեման սոցցանցում հրապարակել է լուսանկար, որտեղ բրազիլացին տոնում է գոլը և այն մեկնաբանել «Ոսկե գնդակ» արտահայտությամբ։