Նիկոլը բացել է Ալիևի ախորժակը և մրցում է Զելենսկու հետ. Անդրանիկ Թևանյան
ՀասարակությունԱլիևը Փաշինյանից արդեն պահանջում է, այսպես ասած, առաջին գիշերվա իրավունք։ Փաշինյանը դրան պատասխանում է լռությամբ, որը տվյալ դեպքում համաձայնության նշան է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլը լուռ է թուրք֊ադրբեջանական նախապայմանները բավարարելիս և շատախոս է դառնում, երբ պետք է արդարացնել այդ նախապայմանների բավարարումը։
Այս ամենը հանգեցնելու է ամբողջական կապիտուլյացիայի կամ լայնամասշտաբ պատերազմի։
Նիկոլը, ինչպես Զելենսկին ու Սահակաշվիլին, համաշխարհային գլոբալ պատերազմի կուսակցության խամաճիկն է և տանում է Հայաստանը կործանման` հանուն Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատերազմի։
Վրաստանը դեռ դիմադրում է։ Փաշինյանը Զելենսկու հետ մրցում է, թե ով ամբողջությամբ ավերակների կվերածի իր երկիրը։ Բնականաբար` ինքնիշխանություն բառը շուրթերին»։