Պացիենտներից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը` միջին ծանրության. Անահիտ Ավանեսյանը՝ պայթյունից տուժածների մասին
ՀասարակությունԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Երևան-Սևան ճանապարհին երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացված տուժածներին։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից:
«Պացիենտներից երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, չորսինը` միջին ծանրության։
Մեր բուժաշխատողներն անում են հնարավոր ամեն ինչ նրանց ապաքինման համար։
Հանդիպեցի նաև տուժածների հարազատներին։
Մաղթում եմ առողջություն, արագ ապաքինում»,- նշված է գրառման մեջ։