Նոել Միքայելյանի առաջիկա մենամարտը հետաձգվել է
Տեսանյութեր
Հայ բռնցքամարտիկ Նոել Միքայելյանի (27-2) և կանադացի Ռայան Ռոսիցկիի (20-1) տիտղոսային մենամարտը, որը պետք է կայանար հունիսի 7-ին Մայամիում, հետաձգվել է։ 33-ամյա Միքայելյանը սպարինգի ժամանակ աչքի վնասվածք է ստացել։
Մենամարտի կազմակերպիչը՝ լեգենդար պրոմոութեր Դոն Քինգը, ափսոսանք է հայտնել մենամարտի հետաձգման համար, սակայն նշել է, որ բռնցքամարտիկների առողջությունն առաջնահերթություն է։ Նա նաև վստահեցրել է, որ կանի հնարավոր ամեն ինչ այս մենամարտը հնարավորինս շուտ կազմակերպելու համար։
Այս մենամարտը առաջին ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնական տիտղոսի պաշտպանության համար է: Հիշեցնենք, որ տիտղոսը պատկանում է Միքայելյանին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)