Անդրանիկ Ա.-ն ձերբակալվել է Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո
ՀասարակությունՈստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հունիսի 7-ին Երևան-Մոսկվա չվերթի հաշվառումից հետո գծային բաժին են տարել և ձերբակալել 36-ամյա Անդրանիկ Ա.-ին: Նա մայիսի 27-ից Ֆրանսիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կավատության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: