Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը տավուշցին, սա կշարունակվի այնքան, քանի ՀՀ-ն չունի հայի օրակարգ
ՀասարակությունՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությունն Արցախի դեմ հերթական նիկոլության շրջանակներում, երեկ փորձում էր ապօրինի բերման ենթարկել Արցախի նախագահի աշխատակազմի բալանսում գտնվող և նախագահին ուղեկցող մեքենան:
Արցախի սուբյեկտայնության և արցախցիների դեմ տարբեր մասշտաբի հակաբարոյական արշավներն այնքան կձգվեն քանի իշխանության ղեկին անձինք են, ովքեր ողջ էության ատում են հայի տեսակը:
Այսօր թիրախում արցախցին է, հաջորդ օրը տավուշցին ու այդպես շարունակ և կրկնում եմ` սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի Հայաստանը չունի հայի օրակարգ ու առաջնահերթություն սպասարկող իշխանություն»: