Ինտենսիվ անձրևներ են սպասվում․ ափամերձ տարածքներում պետք է ցուցաբերել զգոնություն
ՀասարակությունՍև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հունիսի 8-ի ցերեկը, 9-13-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։
Հայհիդրոմետի տեղեկատվությամբ, հունիսի 8-9-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Դեբեդ, Աղստև և Սևանա լճի հարավային ափի գետերում՝ զգալի։
Վտանգներից խուսափելու համար քաղաքացիներին հորդորում են ափամերձ տարածքներում ցուցաբերել առավել զգոնություն։