Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
Հասարակություն«Ադրբեջանն ու Հայաստանը ներկայումս որոշակի հաջողությունների են հասել պետական սահմանների հաստատման հարցում»,-Կահիրեում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է APA-ն։
«Համաձայնեցված է պետական սահմանի մոտ 12,7 կիլոմետր երկարությամբ հատվածը։ Բանակցությունների միջոցով վերադարձվել են Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերը, և մենք դա գնահատում ենք՝ որպես դրական փաստ»,- ասել է Ալիևը։