Ռուսաստանն երկու տարով հեռացվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայից
ՀասարակությունՌուսաստանի շախմատի ֆեդերացիան երկու տարով զրկվել է Շախմատի միջազգային ֆեդերացիային (ՖԻԴԵ) անդամակցությունից։ Այս որոշումը կայացրել է ՖԻԴԵ-ի էթիկայի հանձնաժողովը՝ Ուկրաինայի շախմատի ֆեդերացիայի բողոքից հետո՝ կապված Ղրիմում, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում ռուսական պատերազմի ժամանակ գրավված շրջաններում ռուսական կառույցի «ակտիվ գործունեության» հետ։
ՖԻԴԵ-ի էթիկայի հանձնաժողովի որոշումն ուժի մեջ կմտնի 60 օրից։