Դանիայի վարչապետը ապաքինվում է Կոպենհագենում հարձակման ժամանակ ստացած վնասվածքից
ՀասարակությունԴանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը ապաքինվում է Կոպենհագենում տղամարդու կողմից հարձակման ժամանակ ստացած աննշան վնասվածքից, հայտնում են եվրոպական լրատվամիջոցները
Հաղորդվում է, որ միջադեպից հետո վարչապետը շոկի մեջ է եղել։ Նա պարանոցի թեթև վնասվածք է ստացել։ Ֆրեդերիկսենը չեղարկել է շաբաթ օրը նախատեսված աշխատանքային միջոցառումները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախօրեին Դանիայի մայրաքաղաքի կենտրոնում անհայտ տղամարդը մոտեցել է Ֆրեդերիկսենին ու ուժեղ հրել նրան։ Վարչապետը կորցրել է հավասարակշռությունը, բայց ի վերջո կարողացել է խուսափել ընկնելուց։ Դեպքից անմիջապես հետո տղամարդը, ով փորձել է փախչել, բերման է ենթարկվել Դանիայի վարչապետի անվտանգության ծառայության կողմից։