ԱՄՆ-ն և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը
ՔաղաքականՄիացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցում են Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված միջազգային իրավունքի և ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա: Այս մասին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը:
Նախագահները աջակցում են Հարավային Կովկասում հետագա տարածաշրջանային ինտեգրացիային՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների: