Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը ՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Տեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով ՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո 

Կարապետ Պողոսյանի պաշտպանները պատասխանել են իրավապաշտպանի կալանավորման վերաբերյալ ՀՀ ՔԿ հաղորդագրությանը

Հասարակություն

Կարապետ Պողոսյանի պաշտպանները հայտարարություն են տարածել․ որում ասվում է․

«Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի կողմից գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանի կալանավորման վերաբերյալ 2024 թվականի հունիսի 8-ին տարածված հաղորդագրության՝ հայտնում ենք հետևյալը․

Կարապետ Պողոսյանը 2024 թվականի հունիսի 5-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից դեպի Գեղարքունիքի մարզ կազմակերպված ավտոերթի շրջանակում երթևեկել է դեպի Վարդենիս քաղաք, երբ Պարեկային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են վերջինիս վարած տրանսպորտային միջոցը՝ այն տեխնիկական զննություն անցած չլինելու պատճառաբանությամբ։ Կարապետ Պողոսյանն ընդունել է վարչական իրավախախտման փաստը, Պարեկային ծառայության աշխատակցին առաջարկել է արձանագրել խախտումը և թույլատրել շարունակել իր ճանապարհը, սակայն վերջինս հայտնել է, որ տրանսպորտային միջոցը պետք է բերման ենթարկեն հատուկ պահպանվող տարածք և արգելանք դնեն, ինչին Կարապետ Պողոսյանն առարկել է՝ հայտնելով, որ օրենսդրությամբ նման կարգ սահմանված չէ։

Այնուամենայնիվ, Կարապետ Պողոսյանը, ենթարկվելով Պարեկային ծառայության աշխատակցի ԱՆՕՐԻՆԱԿԱՆ՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18․1 և 18․2 հոդվածներին ակնհայտորեն հակասող պահանջին, տրանսպորտային միջոցը վարել է դեպի ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք, որի ընթացքում իր տրանսպորտային միջոցի մեջ գտնվող Պարեկային ծառայության աշխատակցից տեղեկացել է, որ «ցուցում ունեն ԱՅՍՕՐ բոլոր տրանսպորտային միջոցները, որոնք ունենան խախտում, որը հիմք է տրանսպորտային միջոցն արգելանք դնելու, տեղափոխել հատուկ պահպանվող տարածք»։ Ըստ այդմ, Կարապետ Պողոսյանը, հասկանալով, որ տրանսպորտային միջոցը հատուկ պահպանվող տարածք տեղափոխելը նպատակ ունի խոչընդոտել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցների հավաքների ազատության իրավունքի իրականացմանը, արդարացիորեն վրդովվելով ՀՀ ոստիկանության ոչ իրավաչափ և խտրական գործողություններից, իր մասնավոր տարածք համարվող տրանսպորտային միջոցում, որում այդ պահին գտնվել են միայն ինքը և Պարեկային ծառայության աշխատակիցը, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ հայհոյանքներ տալու եղանակով արտահայտել է իր զայրույթը։

Այնուհետև, Կարապետ Պողոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջով կատարվածի մասին տեղեկացրել է հանրությանը՝ խնդրելով նաև իր փաստաբան ընկերներին մոտենալ և իրավաբանական օգնություն ցույց տալ, որից հետո Պարեկային ծառայության աշխատակցի պահանջով կանգնեցրել է ավտոմեքենան։ Տրանսպորտային միջոցը Պարեկային ծառայության աշխատակիցները տեղափոխել են ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Նշված բաժնում էլ Կարապետ Պողոսյանը ձերբակալվել է՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՀԱՍՑԵԻՆ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐ ՀՆՉԵՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, որպիսի արարքն ինքնին ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն չի համարվում:

Տեղեկացնում ենք նաև, որ իրականությանը չի համապատասխանում և փաստական հիմքից առհասարակ զուրկ է ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության մեջ նշված այն տվյալը, թե իբր «վարորդը անցորդների ներկայությամբ ցուցադրաբար անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ՀՀ-ում գործող ներպետական օրենսդրության պահանջների վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության մեջ նշված այն տեղեկությանը, թե «Կարապետ Պողոսյանը, խախտելով օրենսդրության պահանջները, առանց բժշկական նպատակների և բժշկի նշանակման, ձեռք է բերել և ապօրինի իր մոտ պահել է շրջանառությունն արգելված հոգեմետ նյութ պարունակող «Լորազեպամ» տեսակի զգալի չափերի 3 դեղահաբ», ապա հայտնում ենք, որ դրա վերաբերյալ Կարապետ Պողոսյանը տվել է ողջամիտ բացատրություն այն մասին, որ այդ դեղահաբերը պատկանում են իր մայրիկին, ով դրանք ստանում է օրինական կարգով՝ բժշկական փաստաթղթերի հիման վրա, իր մոտ դրանք, ազատ վաճառքում գտնվող այլ` զարկերակային ճնշումը կարգավորող դեղահաբերի հետ միասին, հայտնվել են հանգամանքների պատահական զուգորդմամբ՝ մանրամասն ներկայացնելով ամբողջ եղելությունը։ Ընդ որում, նախաքննություն իրականացնող մարմնին է տրամադրվել և վարույթի նյութերին կցվել են համապատասխան փաստերը հաստատող բժշկական և այլ փաստաթղթեր։

Իրազեկում ենք նաև, որ վարույթն իրականացնող քննչական մարմինը Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացրել Կարապետ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը 2 ամիս ժամկետով ընտրելու վերաբերյալ միջնորդություն, որը բավարարվել է մասնակի՝ 1 ամիս ժամկետով: Նշված դատական ակտի դեմ կներկայացվի հատուկ վերանայման վերաքննիչ բողոք։

Կարապետ Պողոսյանի պաշտպաններ`

Արտակ Նավասարդյան, Սլավիկ Պողոսյան»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոԱդրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿՏարիների թարմացումները չեն երաշխավորում սմարթֆոնի բոլոր նոր գործառույթները. BGRՉեխիայի խորհրդարանի Սենատի պատվիրակությունը կայցելի ՀայաստանՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՄասնակիցները ողջունել են COP17-ին ընդառաջ Հայաստանի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներըՓաշինյանը եկեղեցու հարցը հանձնում է Արման Եղոյանին․ հաջորդ շաբաթ հանձնաժողովը կմեկնարկի աշխատանքըԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանըՎենսը խոստովանել է, որ Կոնգրեսի ընտրությունները կազդեն նախագահական մրցավազքում իր մասնակցության վրաՀարցված ռուսաստանցիների 72 տոկոսը դրական է գնահատում Պուտինի աշխատանքըՎենսը արհեստական ​​բանականության շուրջ աղմուկը համեմատել է COVID-19 համավարակի հետՍերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել էՀայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալՎոլգոգրադում՝ հզոր պայթյուններ, ԱՄՆ-ում՝ հսկա վթար, ինքնաթիռում՝ ջրհեղեղ․ ցնցող կադրերԱյնթապում բախվել են «Մերսեդես»-ն ու անչափահաս աղջկա վարած մոպեդը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀունգարիան Ուկրաինա ո՛չ զորք, ո՛չ զենք չի ուղարկի. ԱԳՆՄարգարյան ծննդատանը ծնված երեխան Նորք–Մարաշ բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել էՀայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունըՌուսաստանը կարող է մասամբ վերականգնել դիզելի արտահանումը՝ ավելցուկի դեպքումԹրամփի խոսքերը կարող են հուշել Ուկրաինային ռազմական օգնության վերանայման մասին. վերլուծաբանՊետությանը պատճառված վնասի հատուցման վարույթով առգրավվել և ՊՆ-ին է հանձնվել ժամանակակից տեխնիկա՝ իր լրակազմովՊետդեպարտամենտը հաստատել է Եգիպտոսին 320 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումըԼուկաշենկո․ «Եթե վստահ եք, որ Ֆրանսիան ձեր կոնյակը կգնի, ապա գնացեք ԵՄ»
Ամենադիտված