Իսրայելի ռազմական կաբինետի նախարարի կուսակցությունը լքել է կառավարությունը
Քաղաքական«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ և ռազմական կաբինետի նախարար Բենի Գանցը, հայտարարելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն «խանգարում է իրական հաղթանակի հասնելու», ասել է, որ իր կուսակցությունը լքում է կառավարությունը՝ կատարելով ավելի վաղ առաջադրված վերջնագիրը, գրում է Times of Israel-ը:
Ըստ Գանցի, իր կուսակցությունը կոալիցիային միացել է հոկտեմբերի 7-ից հետո՝ երկիրը փրկելու համար, թեև «մենք գիտեինք, որ դա վատ կառավարություն էր», և այդ ժամանակից ի վեր ռազմավարական նկատառումները անտեսվել են քաղաքական պատճառներով:
«Իսրայելի ժողովուրդն ավելիին է արժանի, քան դատարկ խոստումները», - շարունակել է նա՝ ասելով, որ իրական հաղթանակը նշանակում է վերադարձնել պատանդներին, փոխել ՀԱՄԱՍ-ը՝ որպես Գազայի կառավարող մարմին, և ստեղծել տարածաշրջանային դաշինք Իրանի դեմ։ Ցավոք, Նեթանյահուն մեզ խանգարում է իրական հաղթանակի հասնել»,- ասել է նա։